Ռուսաստանի պաշտպանության նախարարության ինժեներական ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են ավելի քան 150 հեկտար տարածք և վնասազերծել են շուրջ 5 հազար պայթյունավտանգ առարկա:
«Ընդհանուր հաշվով, խաղաղապահներն ականազերծել են մոտ 40 կիլոմետր ճանապարհ, 375 շինություններ և սոցիալական նշանակության օբյեկտներ, հայտնաբերել և ոչնչացրել են մոտ 5 հազար պայթյունավտանգ առարկա»,- այսօր հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Անցած մեկ օրում ականազերծվել 1.5 կիլոմետր ճանապարհ և ոչնչացման համար հատուկ պոլիգոն է տեղափոխվել 189 պայթյունավտանգ իր: Դրանց մեծ մասը հրետանային արկեր են, ձեռքի նռնակներ և ականանետերի պայթուցիկներ: