Բաքվի հաղորդմամբ՝ մեկ մարդ է սպանվել, երկուսը՝ վիրավորվել Աղդամում ականի պայթյունի հետևանքով։ Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության՝ տուժածներից մեկը տեղի զիծառայող է, մյուսները՝ խաղաղ բնակիչներ։
Հարուցվել է քրեական գործ՝ «զավթողական պատերազմի ծրագրման, վարման» և «դիտավորյալ սպանության» հոդվածներով։
Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ ազատագրված տարածքների մեծ մասն ականապատված է, և դրանք լիովին անվտանգ դարձնելու համար կպահանջվի մոտ 13 տարի։