Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների, Հայաստանում Ռուսաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ, տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարությունը։
Շաբաթ օրը Բաքվում համանախագահներին շատ կոշտ ընդունեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հայտարարելով, թե Մինսկի խումբը ոչ մի դեր չի խաղացել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, և որ ինքը չի հրավիրել նրանց Բաքու:
Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին հայտարարել է, որ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբերակներ որոնել ՝ հաշվի առնելով կողմերի կամքը:
Համանախագահների տարածաշրջանային այցի ընթացքում լարվեց իրադրությունը Արցախում: