Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 357-ով, բուժվածներինը՝ 797-ով, գրանցվել է մահվան ևս 17 դեպք

Երեկ Հայաստանում կատարվել է 1373 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 357 նոր դեպք: 797 հոգի առողջացել է, գրանցվել է մահվան 17 դեպք:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ` այսօր` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 148 հազար 682 դեպք, որոնցից 125 հազար 966-ը` առողջացած, 2 հազար 503-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 19 հազար 595 քաղաքացի: Ընդհանուր առմամբ կատարվել է 549 հազար 732 թեստավորում:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 618 է: