Եվրամիությունը շուրջ 500 միլիոն դոլար է հատկացրել Վրաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում

Թբիլիսիում Եվրամիության գրասենյակը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում Վրաստանին օգնելու համար ԵՄ-ն մոբիլիզացրել է շուրջ 1,5 միլիարդ լարի (457,7 միլիոն դոլար)։ Գումարի 2/3-ը տրվում է որպես դրամաշնորհ, մնացած մասը` արտոնյալ վարկ։ Գումարի մեծ մասը նախատեսված է Վրաստանի կառավարության ջանքերին աջակցելու համար, ապահովելու երկրի մակրոտնտեսական կայունությունը։

Անցած մեկ օրում Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի ավելի քան 2 հազար 700 նոր դեպք, մահացվշել է 46 հիվանդ։ Համավարակից ի վեր COVID-19-ի հետևանքով Վրաստանում մահացել է 1790 մարդ, վարակվածների թիվը ընդհուպ մոտեցել է 190 հազարի։