Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ընդդիմադիր քաղաքական ուժերի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայրենիքում տիրող իրավիճակին, առկա մարտահրավերներին։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը: