Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է Արցախի Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի 19-ամյա զինծառայող Վրեժ Համլետի Մարտիրոսյանը:
Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ ավտովթարը տեղի է ունեցել դեկտեմբերի 9-ին ժամը 20:40-ի սահմաններում Երևան-Գորիս ճանապարհին։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի պաշտպանության նախարարությունը զորակցություն է հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին: