Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդում է Ադրբեջանին սահմանակցող Տավուշի մարզի Բերդավան գյուղում երեկ հայտնված մի ադրբեջանցու ձերբակալության մասին: Ըստ ԱԱԾ-ի, այդ անձն ապօրինի ճանապարհով հատել է սահմանը:
«Ստացված տեղեկությունների շնորհիվ սահմանախախտը ձերբակալվել է, հարուցվել է քրեական գործ, որով անձին տրվել է կասկածյալի կարգավիճակ», - հայտնել է ԱԱԾ-ն:
Այլ մանրամասներ այս միջադեպի վերաբերյալ դեռ չկան: