Բենիամինցիները դժգոհում էին, որ համայնքապետն առանց իրենց լսելու պահանջել է վարչապետի հրաժարականը

Համանքապետարանի մոտ հավաքված բենիամինցիներն այսօր դժգոհում էին, որ համանքապետն առանց իրեն կարծիքը լսելու միացել էր վարչապետի հրաժարականը պահանջողներին ու հայտարարություն տարածել այդ մասին։

«Գյուղապետարանը կարա հենց իրա անունից կողմ էղնի կամ դեմ էղնի։ Գյուղի ժողովրդի անունից իրավունք չունի ըսելու։ Մենք կողմ ենք, որ Նիկոլ Փաշինյանը մնա վարչապետ», - ասաց հավաքվածներից մեկը։

8 տարի 700 բնակիչ ունեցող համանքը ղեկավարող հանրապետական Արտակ Անտոնյանը դուրս եկավ լսելու համագյուղացիներին: Ասաց, որ համայնքի անունից չի եղել հրաժարականի պահանջը, այլ ընդամենը իր ու համայնքապետարանի աշխատակիցների․ - «Ես իմ կարծիքն եմ հայտնել ընդամենը։ Ես ազգաբնակչության փոխարեն չեմ կարող կարծիք հայտնել, որովհետև չեմ զրուցել նրանց հետ»։

Բողոքողների մեջ էր նախկին համանքապետ Սամվել Մկրտչյանը, որն էլ իր հերթին պահանջում է գործող համանքապետի հրաժարականը՝ վերջինիս մեղադրելով թալանի մեջ:

Նախկին ու ներկա համանքապետերի մեջ վիճաբանություն սկսվեց: Արտակ Անտոյնաը հայտարարեց, թե պատրաստ է հրաժարական տալ, բայց՝ մի պայմանով․ - «Եթե հավաքի 50 և ավել մարդկանց ստորագրություն, որ իմ աշխատանքից դժգոհ են, որ էս 8 տարիների ընթացքում համայնքում ոչ մի դրական տեղաշարժ չի էղել, պաժալուստա։ Էս պաշտոնը ինձ համար հավերժություն չէ»։

Բենիամինցիները մայրաքաղաքում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով տեղի ունեցող բողոքի ակցիաներին ուշի-ուշով հետեվում են ու ասում, որ հիմա աթոռակռվի ժամանակը չէ․ - «Ցույցով ի՞նչ․․․ ըսենք, Վազգեն Մանուկյանը նստավ, ի՞նչը պտի փոխե, էդ հողեչը հե՞տ պտի բերեն»։

Բենիամին համայնքից 2 զինծառայող է զոհվել: Պահեստազորից զորացրված 2 զինծառայողներ ասացին, որ եթե հրաժարականի պահանջ լինի, ապա միայն զինվորը կարող է նման պահանջ ներկայացնել:

«Էդ ստորագրելով կյանքեր է փրկել», - ասաց նրանցից մեկը՝ հավելելով․ - «Մենք իրա կողքն ենք»։

Շիրակի մարզի Ազատան և 14 համայնք միավորող Մարմաշեն խոշորացված համայնքների ղեկավարները ևս միացել էին վարչապետի հրաժարականի պահանջին: 2 համանքներում էլ բնակիչները բողոքում էին, որ առանց իրենց հարցնելու մնան հայտարարություն անելու իրավունք համանքների ղեկավարները չունիեն: