Կառավարության շենքի մոտից ոստիկանությունը բերման է ենթարկել 42 ակտիվիստի

Այսօր առավոտյան կառավարության շենքի դիմաց ընդդիմադիրների կազմակերպած ակցիայի ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել 42 հոգու՝ «Ազատությանը» հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։

Այդ անձինք բերման են ենթարկվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն, նրանց նկատմամբ կազմվել է արձանագրություն և ազատ են արձակվել։

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո վարչապետի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած ընդդիմադիր 17 ուժերը, այդ թվում՝ ՀՅ Դաշնակցությունը, ՀՀԿ-ն, «Հայրենիքը», վերջնաժամկետ էին տվել Նիկոլ Փաշինյանին՝ մինչև դեկտեմբերի 8-ը ժամը 12։00 հեռանալու համար: Փաշինյանը հրաժարական չտվեց։ Նրանք էլ անցան բողոքի գործողությունների: