Հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ

Քիչ առաջ Երևանում վայրէջք է կատարել Ադրբեջանից երեք հայ գերիներ տեղափոխող ինքնաթիռը` «Ազատությանը» փոխանցեց ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը։

Նա մանրամասնեց` խոսքը երեք քաղաքացիական անձանց մասին է, հրաժարվեց նշել անունները, ինչպես նաև չասաց` արդյոք ինքնաթիռը ուղի՞ղ չվերթ է իրականացրել Ադրբեջանից Հայաստան։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից էլ պարզաբանում են, որ գերիների վերադարձը տեղի է ունեցել ռուսական կողմի միջնորդությամբ: