Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երկօրյա այցով ժամանել է Բաքու՝ երկկողմ հարաբերություններն ու Ղարաբաղում ստեղծված իրավիճակը քննարկելու։
«Թուրքիան եղել է, և կմնա Ադրբեջանի կողքին», - այցից առաջ՝ օդակայանում հայտարարել է Էրդողանը՝ խոստանալով հիմա էլ աջակցել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների վերակառուցմանն ու զարգացմանը։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Բաքուն այս ուղղությամբ արդեն իսկ մի շարք պայմանագրեր է կնքել թուրքական ընկերությունների հետ։ Ակնկալվում է, որ երկու առաջնորդները վաղը ներկա կլինեն Բաքվում անցկացվելիք ռազմական շքերթին, որը նվիրված է ղարաբաղյան վերջին պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակին։