Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։
Վիրաբյանը տեղեկացրել է, որ Հանրային հեռուստաընկերության տնօրինությունից առաջարկ է ստացել՝ ստանձնելու ընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը:
«Կարծում եմ, սա լավ հնարավորություն է՝ մասնակցելու Առաջին ալիքում նախատեսվող կարևոր որակական փոփոխությունների ու ստեղծագործ նոր գաղափարների իրագործման գործընթացին», - գրել է Վիրաբյանը:
Վիրաբյանը փոխքաղաքապետ էր նշանակվել 2018-ի հոկտեմբերին։ Մինչ այդ նա զբաղեցրել է «Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը։