Մելիքսեթ Պողոսյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Մելիքսեթ Պողոսյանն ազատվել է Հայաստանի Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից: Որոշման տեքստը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում։

Մեկ այլ որոշմամբ, Մելիքսեթ Պողոսյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ:

Հունան Պողոսյանը Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատվեց դեկտեմբերի 3-ին։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի հոկտեմբերից: Նախքան այդ էլ՝ մինչև 2018 թվականի մայիսը Պողոսյանը եղել է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ: