Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի աշխատանքային այցը Ֆրանսիա:
ԱԳՆ մամուլի խոսնակը հաղորդում է, որ նախարարը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեի հետ։
Այցի ընթացքում նախատեսված են նաև Այվազյանի բանակցությունները Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ: