Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն աշխատանքները՝ ժամը 16:00-ի դրությամբ վերսկսվել են, տեղեկացնում է Մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջը։
Քաղաքացիական անհնազանդության ակցիաների հետևանքով մետրոպոլիտենի աշխատանքը կաթվածահար էր եղել։
Հիշեցնենք՝ ցուցարարները մինչև այսօր ժամը12։00-ը հեռանալու վերջնաժամկետ էին տվել Փաշինյանին։ Վերջինս չհեռացավ, ընդդիմադիրներն էլ դիմեցին բողոքի գործողությունների․ «Նիկոլ, դավաճան», «առանց Նիկոլ Հայաստան» վանկարկելով՝ ընդդիմադիրներն անցնում են Երևանի փողոցներով, պարբերաբար փակում խաչմերուկներն՝ այդ կերպ խցանումներ առաջացնում։