«Նիկոլ, դավաճան», «առանց Նիկոլ Հայաստան» վանկարկելով՝ ընդդիմադիրներն անցնում են Երևանի փողոցներով, պարբերաբար փակում խաչմերուկներն՝ այդ կերպ խցանումներ առաջացնում։ Ինչպես և խոստացել էին, նրանք բողոքի խաղաղ անհնազանդության ակցիաներ են իրականացնում՝ վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Նրանք հայտարարել են, որ ակցիաներն այսօր իրականացնելու են մինչև 17։00-ն։
Նշենք, որ ցուցարարների հետևից մեծ թվով ոստիկանականներ են շրջում, արդեն կան բերման ենթարկվածներ։
Ցուցարարները մինչև այսօր ժամը12։00-ը հեռանալու վերջնաժամկետ էին տվել Փաշինյանին։ Վերջինս չհեռացավ, ընդդիմադիրներն էլ դիմեցին բողոքի գործողությունների։