Արցախի նախագահը Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1988թ Սպիտակի աղետալի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին:

Ըստ ԼՂ նախագահի աշխատակազմի, Արայիկ Հարությունյանին ուղեկցել է Ացախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։