Ադրբեջանի ԱԳ նախարարը դեկտեմբերի 9-ին կայցելի Իրան

Իրանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը առաջիկա չորեքշաբթի օրը պաշտոնական այց կկատարի Թեհրան, հաղորդել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն:

Բայրամովը կհանդիպի Իրանի նախագահ Հասան Ռոհանիի, խորհրդարանի խոսնակի և Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի հետ:

Այցի մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել օրեր առաջ` երկու երկրների արտգործնախարարների` տեսակոնֆերանսով անցկացված հանդիպման արդյունքում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել էին Հյուսիս֊Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին, Արաքս գետի վրա իրականացվող համատեղ ծրագրերին և երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցեր: