Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանն այսօր կմեկնի Մոսկվա, որտեղ վաղը նախատեսված է նրա հանդիպումը ռուս գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ: Սա Այվազյանի առաջին արտասահմանյան այցն է պաշտոնը ստանձնելուց` նոյեմբերի 18-ից ի վեր:
Մինչ Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումը Սերգեյ Լավրովը այս շաբաթ երկու հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որոնց ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, կողմերը քննարկել են Ղարաբաղյան խնդիրը: