Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1267-ով՝ հասնելով 140 հազար 959-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 32 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1076-ով և հասել 116 հազար 66-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 հազար 305 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 526 հազար 148-ի:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 2 հազար 309-ի, ևս 586 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 21 հազար 998 մարդ։