Հայաստանի կառավարության դիմումի հիման վրա այսօր Ադրբեջանը առաջին անգամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին (ՄԻԵԴ) է տրամադրել մանրամասն տեղեկատվություն մի շարք ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ, հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը:
Համաձայն հաղորդագրության, ՄԻԵԴ-ը սահմանել է ժամկետ՝ մինչև դեկտեմբերի 11-ը, Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ բժշկական փաստաթղթեր և լուսանկարներ տրամադրելու համար: