Հայկական և ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են ԿԽՄԿ-ին

Հայկական և ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին (ԿԽՄԿ)։ Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը՝ հղում անելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակին:

Այժմ ընթանում է ցուցակների ճշտման գործընթացը: