ԵՄ երկրները պետք է դիտարկեն Թուրքիայի դեմ առավել կոշտ միջոցներ ձեռնարկելու հարցը, ընդգծում է Շառլ Միշելը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշել, արխիվ

Եվրամիության անդամ երկրները պետք է դիտարկեն Թուրքիայի դեմ առավել կոշտ միջոցներ ձեռնարկելու հարցը, հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը՝ փաստելով, որ Անկարան մինչ օրս չի հարթել տարաձայնությունները Հունաստանի հետ։

«Մուկն ու կատվի այս խաղը պետք է ավարտվի», - ասել է Եվրամիության գործադիր մարմնի ղեկավարը՝ անդրադառնալով Հունաստանին պատկանող ջրերում հետախուզական աշխատանքներ իրականացնելու՝ Թուրքիայի շարունակական փորձերին։

«Մենք այս հարցը կքննարկենք դեկտեմբերի10-ի գագաթնաժողովում, և մենք պատրաստ ենք գործի դնել մեր ունեցած բոլոր լծակները», - ասել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան, չբացառելով, որ Միությունը կարող է նաև պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ։