Փաշինյանը կառավարությունում ընդունել է ՍԴ նորընտիր նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Սահմանադրական դատարանի նորընտիր նախագահ Արման Դիլանյանի հետ:

Ըստ հաղորդագրության, Փաշինյանը խոսել է կառավարության կողմից դատաիրավական ոլորտում նախատեսվող բարեփոխումների մասին և նշել, որ կարևորում է նաև ՍԴ ներգրավվածությունն այդ գործընթացում` իր լիազորությունների շրջանակում։

Դիլանյանը ՍԴ նախագահ է ընտրվել 2020-ի հոկտեմբերի 12-ին։ Նա ՍԴ նախագահի միակ թեկնածուն է եղել։ Ինքնառաջադրվել է։ Նրա թեկնածությանը կողմ են քվեարկել 9-ը դատավորից 6-ը։ Դիլանյանը Սահմանադրական դատարանի դատավոր է եղել 2018 թվականից։ Մինչ այդ նա եղել է վարչական դատարանի դատավոր։