Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, տեսակապով ելույթ ունենալով ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 27-րդ նիստում, ասել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ համաձայնությունը կարող է դրական ազդեցություն գործել նաև հայ-թուրքական հարաբերությունների վրա:
«Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի համաձայնությունն ընձեռում է երեք տասնամյակից հետո խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն, այն միանշանակ դրական ազդեցություն կգործի տարածաշրջանային կայունության, ինչպես նաև հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների վրա», - հայտարարել է Չավուշօղլուն: