Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը Բաքվում հանդիպել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահների հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների և Հայաստանի վարչապետի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրագործմանն առնչվող հարցեր», - ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրապարակած մամլո հաղորդագրությունում: