Հունան Պողոսյանն ազատվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից

Հունան Պողոսյան, արխիվ

Կառավարության այսօրվա որոշմամբ Հունան Պողոսյանն ազատվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից:

Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում էր գրել նոյեմբերի 30-ին, սակայն նա շարունակում էր իր պարտականությունների կատարումը, մինչև կլիներ կառավարության որոշումը:

Հունան Պողոսյանը Սյունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականի հոկտեմբերից: Նախքան այդ էլ՝ մինչև 2018 թվականի մայիսը Պողոսյանը եղել է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ: