Պատերազմի ընթացում զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին կտրամադրվի 5-ական միլիոն դրամի աջակցություն

Պատերազմի ընթացքում զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին կտրամադրվի 5-ական միլինո դրամի աջակցություն, միջոցառումն այսօր հաստատվեց Կառավարության նիստում։

«Քաղաքացիական անձանց շրջանակներում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցություն տրամադրելու» միջոցառման համաձայն, աջակցություն կստանան նաև սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սանձազերծված պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիական անձինք։

Հարցը զեկուցող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ նախագիծը քննարկել են Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների հետ, վերջիններս էլ տեղեկություններ են տրամադրել Հայաստանի և Արցախի տարածքում զոհերի և վիրավորների վերաբերյալ։

«Ըստ այդմ առաջարկվում է զոհերի ընտանիքներին աջակցություն տրամադրել 5 միլիոն դրամի չափով, հաշմանդամություն ունեցող անձանց, ըստ հաշմանդամության խմբերի, համապատասխանաբար երեք, երկու և մեկական միլիոն դրամ, երեխայի՝ հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում 3 մլիոն դրամ», - ասաց նախարարն՝ ընդգծելով, որ առաջիկայում կհաստատվի գործընթացի կազմակերպան կարգ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ զինծառայողների պարագայում հարցը կարգավորվում է զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցով։