«Ռոստով» ֆուտբոլային ակումբի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը ճանաչվել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Ռուսական Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչը նոյեմբերին ճանաչվել է «Խիմկի» ակումբից Իգոր Չերևչենկոն:
28-ամյա Բայրամյանը նոյեմբերին երկու հանդիպումներում երեք անգամ գնդակն ուղարկել է մրցակցի դարպասը:
«Ռոստով»-ը Պրեմիեր լիգայում այս տարի անցկացրել է 16 հանդիպում, վաստակել է 29 միավոր և այսօրվա դրությամբ զբաղեցնում է չորրորդ տեղը: