Փոմփեոն ՆԱՏՕ-ում մատնանշել է Թուրքիայի սադրիչ գործողությունները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո, արխիվ

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմփեոն երեքշաբթի օրը ՆԱՏՕ-ի արտգործնախարարների՝ տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացված նիստում հայտարարել է, որ Թուրքիան դեմ է արտահայտվում Հյուսիսատլանտյան դաշինքի սկզբունքներին և գործունեությանը՝ դրանով իսկ խաթարելով նրա միասնությունը: Այս մասին հայտնում է Աթենքի Մակեդոնական լրատվական գործակալությունը (AMNA)՝ վկայակոչելով Հունաստանի դիվանագիտական աղբյուրները:

Մասնավորապես, ըստ նույն աղբյուրների, Փոմփեոն մատնանշել է Թուրքիայի սադրիչ գործողությունները Միջերկրական ծովում, Լիբիայում, Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում: