Արգենտինայի ֆուտբոլի հիմնական առաջնությունը վերանվանվել է Մարադոնայի գավաթի առաջնություն

Արգենտինացիները սգում են Մարադոնայի մահը, 25-ը նոյեմբերի, 2020թ․

Արգենտինայի մարզադաշտերում հուզական հրաժեշտ են տվել երկրի ամենաճանաչված ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնային, ով անցած չորեքշաբթի մահացավ 60 տարեկան հասակում։

Արգենտինայի ֆուտբոլի հիմնական առաջնությունը վերանվանվել է Դիեգո Մարադոնայի գավաթի առաջնություն։ Առաջին փուլի խմբային խաղերը ամբողջ երկրով մեկ մեկնարկել են ներկաների մեկ րոպե ծափահարություններով։ Բայց կորոնավիրուսի համավարակի պատճառով մարզադաշտերում երկրպագուներ չկան։