Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ լուրը խոսնակը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց լուրը, թե Նիկոլ Փաշինյանն առաջիկայում այց կկատարի Մոսկվա։

Ավելի վաղ հրապարակվել էր կառավարության որոշումը վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանին նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ Մոսկվա գործուղելու վերաբերյալ՝ վարչապետի այցը կազմակերպելու և անցկացնելու նպատակով։