Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին վարչապետը գրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Վերջին մեկ ժամում երկու անգամ հեռախոսազրույց ունեցա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկման առանցքում էին Լաչինի միջանցքի բնակավայրերի, անհետ կորածների, որոնողական աշխատանքների, զոհվածների մարմինների, գերիների փոխանակման գործընթացի, խաղաղապահների տեղակայման և սահմանազատման, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապված հարցեր», - գրել է Փաշինյանը:
Վարչապետն ընդգծել է, որ նման քննարկումներ պարբերաբար են տեղի ունենում, երբեմն օրը մի քանի անգամ, սակայն այդ քննարկումների մասին միշտ չէ, որ հաղորդագրություններ են տարածում՝ հաշվի առնելով դրանց աշխատանքային բնույթը և հաճախությունը: