Ազգային ժողովի նիստում քիչ առաջ միջադեպ գրանցվեց: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն էր ելույթ ունենում: Նա խոսում էր այն մասին, թե պատգամավորներից մեկը սկսել է հաճախ հայտնվել ադրբեջանական լրատվամիջոցների էջերում:
ԲՀԿ-ից Գևորգ Պետրոսյանը հայտարարեց, որ Դանիելյանը հեքիաթ է պատմում:
Այնուհետ «Իմ քայլի» ու «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորները ոտքի կանգնեցին, սկսեցին գոռգոռալ:
Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը դահլիճ հրավիրեց անվտանգության աշխատակիցներին:
Քննարկվում էր Ռազմական դրությունը վերացնելու մասին օրենքի նախագիծը: