Լուկաշենկոն շնորհավորում է Լավրովին՝ Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու առթիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ այսօր Մինսկում կայացած բանակցությունների ընթացքում դրական է գնահատել այն դերակատարությունը, որ ստանձնեց պաշտոնական Մոսկվան՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման գործում։

«Շատ եմ ցանկանում ձեզ շնորհավորել այն ամենի առթիվ, ինչ տեղի ունեցավ Կովկասում։ Ապրեք դուք։ Իհարկե, վերապահումներ ևս լինում են, կլինի նաև քննադատություն, սակայն այդ սպանդը դադարեցվեց հիմնականում հենց Ռուսաստանի ջանքերով», - հայտարարել է Լուկաշենկոն՝ հավելելով, - «Մենք այժմ գտնվում ենք Կովկասում հարաբերությունների բարելավման ճանապարհի ամենասկզբում»։