Չավուշօղլուն և Ստոլտենբերգը քննարկել են ղարաբաղյան խնդիրը

Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն այսօր Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացությունը քննարկել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Այս մասին հաղորդել է թուրքական պաշտոնական Anadolu լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։

Այլ մանրամասներ թուրքական աղբյուրները չեն հաղորդում։