Խորհրդարանը քննարկում է ռազմական դրությունը վերացնելու մասին ԼՀԿ-ի նախագիծը

Ազգային ժողովում մեկնարկել է ռազմական դրությունը վերացնելու մասին ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնոությամբ հրավիրած արտահերթ նիստը, թեև երեկ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց Հայաստանում սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրությունը վերացնելու նախագծին։

Նախագծին դեմ էին քվեարկել իշխանական բոլոր չորս պատգամավորները, կողմ էին ԼՀԿ-ի երկու և ԲՀԿ-ից նիստին ներկա մեկ պատգամավոր։

Դեմ քվեարկող պատգամավորների հիմնավորումն այն էր, որ ռազմական դրությունը հայտարարվել է Զինված ուժերի առաջարկով, ուստի հենց Կառավարության և Զինված ուժերի գնահատականի հիման վրա էլ պետք է հանվի։