Ռուսաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 2 միլիոնը։
Անցած մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով 491 մարդ է մահացել, սա ամենաբարձ թիվն է համավարակի ամբողջ ընթացքում։ Մահացածների ընդհանուր թիվն անցավ 37 հազարը։
Վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է ավելի քան 24 հազարով, ու ընդհանուր առմամբ Ռուսաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 2 միլիոնը։
Ռուսաստանում վերջին հինգ օրվա ընթացքում օրական գրանցվող դեպքերի թիվը գերազանցում է 24 հազարը։