Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ` այսօր Լեռնային Ղարաբաղի Մատաղիս գյուղի մերձակայքում ականի պայթյունից վիրավորվել են ռուս խաղաղապահ ու Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների ծառայության չորս աշխատակիցներ: Միջադեպի հետևանքով զոհվել է ադրբեջանցի զինծառայող:
Ըստ ՏԱՍՍ գործակալության` ռուսաստանցի զինվորականը տեղափոխվել է Բաքվի հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում: