ՌԴ ԱԻՆ-ը մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախ

Ռուսաստանի քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման նախարարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը:

Համաձայն հաղորդագրության, շինանյութերով բեռնված մեքենաների շարասյունը շարժվել է դեպի Ստեփանակերտ և հարակից բնակավայրեր՝ պատերազմի ընթացքում տուժած տարածքներում տների և ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար: