Երևան, ապա Բաքու կայցելի ռուսական միջգերատեսչական պատվիրակությունը

Ռուսաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները

Կրեմլը միջգերատեսչական պատվիրակություն է գործուղում Երևան և Բաքու, ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից։

Ավելի վաղ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել էր, թե Մոսկվան շարունակում է ղարաբաղյան հարցի շուրջ շփումները կողմերի հետ՝ բոլոր մակարդակներում։ Լրատվամիջոցների հաղորդմամբ, պատվիրակության կազմում են լինելու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Ակնկալվում է, որ նրանք Երևան կժամանեն վաղը, ապա կմեկնեն Բաքու։