Կյանքից հեռացել է Ռիտա Սարգսյանը

58 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանը: Այս մասին հայտնում է երրորդ նախագահի գրասենյակը:

Նոյեմբերի 16-ին Ռիտա Սարգսյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն: Նրա մոտ ախտորոշվել էր Covid-19:

Ռիտա Սարգսյանը ծնվել է 1962թ., Ստեփանակերտում: