Կիրակի օրը հայկական եկեղեցիներում Հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների հիշատակի արարողություն կկատարվի

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը պատարագի ժամանակ, արխիվ

Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը և Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը օրեր առաջ հանդես եկան կոչով՝ նոյեմբերի 22-ը հայտարարել Արցախյան պատերազմում Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր։ Որոշվեց այդ օրը հայկական բոլոր եկեղեցիներում կատարել հիշատակի արարողություն:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիշատակի արարողությունը, նախագահությամբ Ամենայն Հայոց կաթողիկոսի, կկատարվի Սուրբ Պատարագից հետո՝ ժամը 13։30-ին, Սուրբ Տրդատի բաց խորանին, հաղորդում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: