Կորոնավիրուսի պատճառով վախճանվել է Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյանը, հաղորդում է Մայր Աթոռը

Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան, արխիվ

Կորոնավիրուսի պատճառով այսօր առավոտյան վախճանվել է Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: Այս մասին հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Մայր Աթոռի միաբանությունը խորապես սգում են Սեպուհ սրբազանի անժամանակ մահը, ասված է հաղորդագրությունում:

«Սրբազան Հոր վախճանը մեծ կորուստ է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Գուգարաց թեմի և նրա հավատավոր զավակների համար», - նշում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը 61 տարեկան էր: