Երկու երկրների միջև տնտեսական համագործակցության օրակարգի արդիական հարցերն են քննարկել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը երեկ կայացած հանդիպման ժամանակ:
Կառավարության աշխատակազմի լրատվականի փոխանցմամբ՝ փոխվարչապետը նաև շնորհակալություն է հայտնել դեսպանին Արցախում հրադադարի հաստատման գործում Ռուսաստանի իշխանությունների և անձամբ ՌԴ նախագահի կողմից գործադրված ջանքերի համար: