Ժամկետայինների արձակուրդների և ազատումների վերաբերյալ տեղեկատվությունը կլինի դեկտեմբերի 1-ից հետո, այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Հաշվի առնելով այն, որ հիմա իրականացվում են վերաբաշխումներ, վերատեղակայումներ զինված ուժերի, զորահավաքային ռեսուրսը և ոչ միայն, ժամկետային պարտադիր ծառայողների արձակուրդների ու ազատումների վերաբերյալ տեղեկատվությունը ավելի ուշ կտրամադրվի` դեկտեմբերի 1-ից հետո, երբ որ կունենանք արդեն վերջնական կառուցվածք և պատկերացում զինված ուժերի տեղեկայման վերաբերյալ», - նշեց նախարարը: