Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանը ազատման դիմում է ներկայացրել, «Ազատության»-ը փոխանցեց Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Ստեփանյանն այլ մանրամասներ չի հաղորդում։
Մովսես Հակոբյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2019-ի նոյեմբերին։ Մինչ այդ նա եղել է գլխավոր ռազմական տեսուչը, իսկ ավելի վաղ զբաղեցրել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը, երկար տարիներ ղեկավարել է Արցախի պաշտպանության բանակը: