Վրաստանի իշխանությունները կոչ են անում Վաշինգտոնին՝ մեծացնել Հարավային Կովկասում ամերիկյան ներկայության ծավալները։ Այդ մասին այսօր Թբիլիսիում, ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ բանակցությունների ընթացքում, հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան։
«Կարող եմ վստահեցնել ձեզ, որ մենք զգում ենք՝ եկել է այս տարածաշրջանում ամերիկյան ներկայության մեծացման ժամանակը», - հայտարարել է վրացական կառավարության ղեկավարը։
Պետքարտուղար Փոմփեոն տարածաշրջանային այցի շրջանակներում Թբիլիսի է ժամանել երեկ երեկոյան։ Այսօր արդեն նա հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և Վրաց Ուղղափառ եկեղեցու հովվապետ Իլիա 2-րդի հետ։