Վաշինգտոնը կոչ է անում Երևանի և Բաքվին վերսկսել ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցությունները։ Այդ մասին նշված է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի՝ երեկ երեկոյան տարածած հայտարարության մեջ։
«Կոչ ենք անում կողմերին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում շուտափույթ կերպով վերսկսել բանակցությունները՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի հարատև և կայուն լուծում գտնելու նպատակով։ Այդ լուծումը պետք է հիմնված լինի Հելսինկիի եզրափակիչ ակտի դրույթների՝ ուժի չկիրառման և դրա սպառնալիքի բացառման, տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման և մարդկանց իրավահավասարության սկզբունքների վրա», - հայտարարել է Փոմփեոն։
Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը նաև նշել է, որ Վաշինգտոնը պատրաստվում է ֆինանսական օժանդակություն ցուցաբերել՝ Լեռնային Ղարաբաղում իրականցվող մարդասիրական ծրագրերը կյանքի կոչելու նպատակով։
«ԱՄՆ, հումանիտար օգնության շրջանակներում, 5 միլիոն դոլար կտրամադրի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և մյուս գործընկեր և հասարակական կազմակերպություններին», - նշված է Փոմփեոյի հայտարարության մեջ։